Նոր շունչ

фото1Հունիսի 8–ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Նոր շունչ» 11-րդ հանրապետական մրցույթ-փառատոնի հանդիսավոր գալա համերգը, որի հիմնադիրն ու ղեկավարը «Երեւան» պարային ստուդիայի նախագահ Արթուր Զաքարյանն է:

Մրցույթի երկու փուլերում “Նանե”-ն վաստակեց ամենաբարձր միավորները եւ արդյունքում արժանացավ ութ առաջին տեղերի: Երիտասարդ պարուհիների, նրանց ծնողների եւ ուսուցիչների համար օրվա ամենակարեւոր եւ հետաքրքիր պահը “Փոքրիկ Նանեներ”-ին “Սոտե” գլխավոր մրցանակի հանձնում էր, որը դարձավ առաջինը մրցույթի տասնմեկ տարվա պատմության մեջ: Շնորհավորում ենք մրցանակների արժանացած մասնակից խմբերի ղեկավարներին եւ երեխաներին, մասնավորապես “Նոր շունչ” մրցույթի Գրան պրի մրցանակին արժանացած "Հայաստանի աստղեր” կոլեկտիվին, որի ղեկավարներն են Սուրեն Խաչատրյանը եւ Ռուզաննա Իսախանյանը: