ԵՐԿՈՒ ԱՌԱՋԻՆ ՏԵՂ “ՈՍԿԵ ՆԱՎԱԿ” ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

glkhavorԱվարտվեց “Folkowe inspiracje” 4-րդ միջազգային մրցույթ – փառատոնը Լեհաստանի Լոձ քաղաքում: Փառատոնին մասնակցում էին 15 երկրներ ներկայացնող պատվիրակություններ: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Ոսկե նավակ» մրցույթը, որին “Փոքրիկ Նանե” պարային համույթը ներկայացրեց “Պոլկա” եւ “Տոնական” պարերը (մինչեւ 11 տարեկան տարիքային խմբում), “Պոլկա” (Յ. Շտրաուս) եւ “Աբխազական” պարերը (12 - ից 16 տարեկան տարիքային խմբում): Երկու տարիքային խմբերում էլ մեր աղջիկները զբաղեցրեցին առաջին տեղը եւ Հայաստան բերեցին երկու «Ոսկե Նավակ»: Շնորհավորում ենք մրցույթի բոլոր մրցանակակիրներին եւ մաղթում նրանց նորանոր հաջողություններ:

 

Ավարտվեց ևս մեկ կարևոր փուլ "Փոքրիկ Նանեներ" պարային համույթի ստեղծագործական կյանքում: Համույթի տասնհինգ մասնակիցներ ներկայացրեցին իրենց մրցութային ծրագիրը "Ոսկե նավակ" մրցույթի ժյուրիի անդամներին, որը անցկացվեց "Ֆոլկլորային ոգեշնչում" միջազգային փառատոնի շրջանակներում գեղատեսիլ Լոձ քաղաքում, որը իր մեծությամբ երկրորդ քաղաքն է Լեհաստանում: Փառատոնը անցկացվում էր Լոձի մարզպետի, տարածաշրջանի մարշալի եւ Լոձի քաղաքապետի հովանու ներքո: Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Էստոնիան, Ուկրաինան, Լեհաստանը, Բելառուսը, Չեխիան, Լիտվան, Նիդեռլանդները, Մոլդովան, Վրաստանը, Հունգարիան: «Փոքրիկ Նանեներ» պարային համույթը արժանացավ երկու առաջին մրցանակի "Ոսկե նավակ" մրցույթի "Ժողովրդական պար" անվանակարգում. առաջինը' մինչեւ 11 տարեկան տարիքային խմբում, երկրորդը' 12 - ից 16 տարեկան տարիքային խմբում:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Ֆոլկլորային ոգեշնչում» մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին' ի դեմս Ադամ Կոխերի, ում հաջողվեց կյանքի կոչել տարբեր ժողովուրդների կարևորագույն ներկայացուցիչներին' երեխաներին եւ երիտասարդներին միավորելու գաղափարը:

Մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք փառատոնում, եւ, ամենակարևորը, բացարձակապես չկար մրցակցության զգացում, քանի որ փառատոնի բոլոր մասնակիցները շատ ընկերական էին տրամադրված: Մեր երեխաները ծանոթացան տարբեր ազգերի մշակույթների հետ, ընկերացան մյուս պատվիրակությունների անդամների հետ և նույնիսկ հանդիպեցին իրենց հին ընկերներին:

Մեզ համար կարևորագույն իրադարձություններից մեկը Էստոնիայի պատվիրակության անդամների' Էստոնիայում ծնված, ազգությամբ հայ երեխաների հետ ծանոթանալն էր: Մեզ ապշեցրեց նրանց հայոց լեզվի իմացությունը, հայկական արմատների ուժը, մեր մշակույթի գանձերի' Կոմիտասի, Սայաթ-Նովայի, աշուղների ստեղծագործություններին տիրապտումը: Մենք հպարտ ենք, որ մեր մոլորակի տարբեր մասերում ապրում են նման տաղանդավոր մարդիկ եւ շնորհակալություն ենք հայտնում նրանց ուսուցիչներին, ովքեր չեն դնում սահմաններ և անկախ երեխաների ազգությունից վստահում նրանց ներկայացնել իրենց երկիրը' Էստոնիան, այդպիսի խոշոր միջազգային միջոցառումներում:

Մենք նաև շատ ուրախ էիք հանդիպել այնպիսի հրաշալի մարդկանց, ինչպիսիք են տաղանդավոր մարզիկ եւ մանկավարժ Հովհաննես Յազիչյանը, իր պատմական հայրենիքը պաշտող Անահիտին, Չեխիայում բնակվող Աշոտին ու Արթուրին եւ շատ ուրիշ մեր հայրենակիցների, որոնք մասնակցում էին փառատոնի բոլոր միջոցառումներին'հպարտորեն ծածանելով Հայաստանի դրոշը:

Մեր պատվիրակության անդամներից ամենամեծը միջազգային մրցույթների մասնակցելու փորձ ունեցող Ասյա Թադեւոսյանն էր, որը ամենափորձառու պարուհիներից մեկն է և ունի անգերազանցելի հմտություն, իսկ ամենաերիտասարդը' անսամբլի գեղարվեստական ղեկավար Ն. Տոպոլյանի որդի Արեգ Ավետիսյանը, որը արժանավայել կերպով կատարեց իր առջեւ դրված խնդիրները' կրել Հայաստանի ազգային հագուստը, մասնակցել գլխավոր շքերթին եւ իր սիրելի Մաշայի' Մարիա Գեւորգյանի հետ միասին ստանալ մրցանակը հարգարժան ժյուրիի անդամների ձեռքից:

Ձեզ ենք ներկայացնում մեր հաղթողների անունները, ինչպես նաեւ ժյուրիի արձանագրությունը մրցույթի արդյունքներով:

Թադևոսյան Ասյա, Գևորգյան Մարիա, Դանիելյան Հասմիկ, Հակոբյան Մարիա, Գրիգորյան Սոնա, Ամիրյան Արինա, Թումանյան Սոնա, Դանիելյան Մերի, Քոթանյան Մանե, Յանուխյան Ադրինե, Մարտիրոսյան Իզաբելլա, Մարգարյան Դիանա, Ղազարյան Իռեն, Ասատրյան Սուսաննա:


PROTOKÓŁ Z POSIEDZENIA JURY IV MIĘDZYNARODOWEGO FESTIWALU TWÓRCZOŚCI MŁODYCH FOLKOWE INSPIRACJE PRZEGLĄDU ZESPOŁÓW INSTRUMENTALNYCH, PRZEGLĄDU WOKALNEGO ZESPOŁÓW I SOLISTÓW, PRZELĄDU ZESPOŁÓW TANECZNYCH ZŁOTA ŁÓDKA 18 - 19.10.2014 r.

http://www.folkoweinspiracje.pl/wp-content/uploads/2014/10/PROTOK%C3%93%C5%81-JURY-FI-2014.pdf

Komisja w składzie:

Małgorzata Turała – Przewodnicząca
Urszula Dziekciarek
Anna Kolasa
Małgorzata Pawłowska
Ryszard Kruszyński
Barbara Słabicka – Kierownik Artystyczny Festiwalu

 

KATEGORIA ZESPOŁY TANECZNE – TANIEC LUDOWY
KATEGORIA WIEKOWA DO 11 LAT

I Miejsce – NIE PRZYZNANO
II Miejsce – ZESPÓŁ TANECZNY VIJURKAS KŁAJPEDA - LITWA
III Miejsce - NIE PRZYZNANO
Wyróżnienie:
ZESPÓŁ FOLKLORYSTYCZNY ŁĘCZYCANIE ŁĘCZYCA – POLSKA


KATEGORIA WIEKOWA 12 -16 LAT

I Miejsce –ZESPÓŁ TANECZNY LITTLE NANE YEREVAN - ARMENIA
II Miejsce – DZIECIĘCY ZESPÓŁ FOLKLORYSTYCZNY POLUNYCZKA LWÓW – UKRAINA
ZESPÓŁ TANECZNY VIJURKAS KŁAJPEDA - LITWA
III Miejsce – NIE PRZYZNANO


KATEGORIA WIEKOWA 17 -25 LAT

I Miejsce – NIE PRZYZNANO
II Miejsce – „BAQOUN FOLKLORE DANCE GROUP" BEIT SAHOUR – PALESTYNA
ZESPÓŁ ETNICZNO-FOLKLORYSTYCZNY ROMANITA CHISINAU - MOŁDAWIA
III Miejsce – ZESPÓŁ PIEŚNI I TAŃCA KALINA DOMANIEWICE – POLSKA
BYCHLEWIANKA BYCHLEW - POLSKA
Wyróżnienia:
CUHARE WĘGRY
WARSZTATY TEKATEGORIA TANIEC INSPIROWANY FOLKIEM


KATEGORIA WIEKOWA DO 11 LAT

I Miejsce – ZESPÓŁ TANECZNY LITTLE NANE YEREVAN - ARMENIA
II Miejsce – NIE PRZYZNANO
III Miejsce – HARCERSKI ZESPÓŁ ARTYSTYCZNY KRAJKI ŁÓDŹ POLSKA


KATEGORIA WIEKOWA 12 -16 LAT

I Miejsce – NARODOWY ZESPÓŁ ARTYSTYCZNY TAŃCA WSPÓŁCZESNEGO FLAMINGO
KIJÓW – UKRAINA
ZESPÓŁ TU I TERAZ ŁÓDŹ – POLSKA
II Miejsce – NARODOWY ZESPÓŁ ARTYSTYCZNY TEATR MODY „DEBIUT"
KRIVOJ ROG - UKRAINA
III Miejsce – STUDIO TAŃCA RUTA ALYTUS - LITWA
Wyróżnienie:
ZESPÓŁ PIEŚNI I TANCA PRZEPIÓRECZKA KONSTANCIN JEZIORNA – POLSKA


KATEGORIA WIEKOWA 17 – 25 LAT

I Miejsce –GRUPA OFF HARNAM ŁÓDŹ- POLSKA
II Miejsce - NIE PRZYZNANO
III Miejsce – ZESPÓŁ TAŃCA ARTYSTYCZNEGO SONATA KONSTANCIN JEZIORNA – POLSKA


GRAND PRIX IV MIĘDZYNARODOWEGO FESTIWALU TWÓRCZOŚCI MŁODYCH FOLKOWE INSPIRACJE

GE-FOLK TIBILISI – GRUZJA

Jurorzy dziękują uczestnikom i opiekunom za udział w przeglądzie, serdecznie gratulują zwycięzcom

i życzą dalszych sukcesów, jednocześnie gratulują organizatorom profesjonalnej organizacji konkursu RAPII ZAJĘCIOWEJ „NOWA ZORZA" ŁÓDŹ – POLSK