Բրավո բոլորիդ, բրավո

Բրավո բոլորիդ, բրավո, բացաոիկ համերգ տվեցիք: Շատ ուրախ եմ, շատ հուզված: Շարունակեք նույն ուժով: Համոզված եմ, որ ելույթներ կունենաք ավելի մեծ դահլիճներում և ավելի շատ մարդիք կտեսնեն ձեր հրաշք երեխաներին: Ուրախ եմ, հպարտ և հուզված եմ: Շնորհակալ եմ:

Ժիրայր Մարգոսյան, " Ազնավուրը Հայաստանին"
բարեգործական հիմնադրամի տնօրեն

Հրաշալի էր: Այնպիսի սեր էր բեմի վրա, հավատք էր ու անհավատալի ուժ, որոնք կփրկեն մեզ և մեր ազգը: Շնորհավորում եմ բոլորին' ամենափոքրից մինչև ամենամեծը: Դուք հրաշք եք, այդպես էլ մնացեք: Ձեր ուժն ու սերը թող որ ունենան բոլորը, և մեր շրջապատում շատ բան կփոխվի:

Ռուդոլֆ Խարատյան, Օպերայի և Բալետի պետական
ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր