"Դու մենակ չես"

Մեր կայքի այս էջում ներկայացնում ենք Ձեզ մեր կազմակերպության կողմից նախաձեռնված "Դու մենակ չես" բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում անցկացվեցին համերգներ' "Նանե" և "Փոքրիկ Նանեներ" պարային անսամբլների մասնակցությամբ: Ծրագիրը ամբողջովին նվիրված է եղել քաղցկեղով հիվանդ երեխաների պրոբլեմներին և տոմսերի վաճառքից ու բարեգործական հանգանակություններից առաջացած ողջ հասույթը ծախսվելու է Ազգային ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի 6 հիվանդասենյակների և խաղասենյակի կահավորմանը:

Մեր կողքին կանգնած էին ՀՀ Մշակույթի նախարարությունը, "Ազնավուրը Հայաստանին" բարեգործական հիմնադրամը, "Անտարես" հոլդինգը, "Արարատ" հեռուստաալիքը, Հայաստանի Հանրային Ռադիոն, "Ֆոտոգրուպ" և "Զեբրա" ընկերությունները, "Ուռուցքաբանության զարգացման ազգային կենտրոնը":

"Դու մենակ չես" բարեգործական ակցիան մեկնարկել էր 2009 թ. հոկտեմբերի 30-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ևս յոթ համերգներ տեղի ունեցան: Իսկ եզրափակվեց ակցիան Գալա-համերգով 2010թ. հուլիսի 1-ին Օպերայի և Բալետի պետական թատրոնում :

Հավատում ենք, որ այս գաղափարի շուրջ համախմբված մարդկանց համագործաքցության արդյունքում քաղցքեղով հիվանդ երեխաների համար կստեղծվեն զարգացած երկրների չափանիշներին համապատասխան պայմաններ:

 

 3

 

5

6