Հնդկաստան - 2006

«Չանդիգար տռիբյուն», 2006 թ. սեպտեմբերի 30, շաբաթ

Հայաստանից եկած պարի անսամբլը ցուցադրեց սքանչելի պարային ծրագիր

Սեպտեմբերի 29-ին Չանդիգարի Shivalik դպրոցում Հայաստանից եկած երիտասարդ պրոֆեսիոնալ «Նանե» պարային անսամբլը ներկայացրեց իր պարային ծրագիրը: Այն տեղի ունեցավ Հնդկաստանի մշակութային կապերի Խորհրդի (ICCR) ծրագրի շրջանակներում:

Ելույթ ունեցան պարախմբի փոքրիկ մասնակիցները' 9-16 տարեկան, 8 աղջիկ: Նրանք ներկայացրեցին հանդիսատեսին «Սպիտակաձյունիկն ու թզուկները», հայկական և ուկրաինական ժողովրդական պարեր, «Կաքավիկ» (երաժշտությունը' Կոմիտասի), «Գեղեցկուհի հայուհի», «Արտաշատ», «Քոչարի» պարերը:

Դպրոցի տնօրեն պ-ն Դ.Ս.Բեդին ծաղկեփնջեր նվիրեց պարախմբի գեղ. ղեկավար Նարինե Տոպոլյանին ու ICCR ղեկավար Մ.Մ.Շարմային, իսկ դպրոցի աշակերտները' բոլոր պարուհիներին ծաղկե-շղթաներ:

Պարուհիները խիստ հիացած էին հնդկացիների հյուրընկալությամբ ու բարությամբ։


Երաժշտության վարպետ արտածումը

14 հոգուց բաղկացած «Նանե» պարախմբի կրակոտ ծրագիրը, որը ներկայացվեց հանդիսատեսին ուրբաթ օրը «Տագորե» թատրոնում, Սքանչելի Քաղաքի բնակիչներին իսկական տոն պարգեւեց: Համադրելով կովկասյան ռիթմերն ու ջազային տարբեր տարրեր, պարուհիները հիացրին հանդիսատեսին բարդ պարային շարժումներով, գեղեցկությամբ, ցնցող միաժամանակյա շարժումներով, խորեոգրաֆիայով:

Պրոֆեսիոնալ «Նանե» պարային խումբը մեծ համբավ ունի Հայաստանում և իր ուրույն տեղն է գրավում ժամանակակից հայկական պարարվեստում: Նրա համերգները Հնդկաստանում կազմակերպել էր մշակութային կապերի խորհրդի (ICCR) կողմից:

Պարախմբի ցանկը խիստ բազմաոճ է, խումբը բազմաթիվ անգամ մասնակցել է միջազգային մրցույթների: Հետաքրքիր է նաև այն, որ պարախումբը ունի ևս մեկ փոքր տարիքի խումբ, «Փոքրիկ Նանեներ»: Երեխաները հաճախ են ելույթ ունենում, զարմացնելով հանդիսատեսին իրենց վարպետությամբ, նաև մասնակցում են բազմաթիվ խորեոգրաֆիկ մրցույթների:


«ԻՆԴՈՒՍՏԱՆ ԹԱԻՄՍ», 2006 թ. սեպտեմբերի 30, շաբաթ, HT CITY

Հոգին պարին հատուկ շունչ է հաղորդում, ավելի, քան ձեւը

Այդ մասին մենք խոսում էինք ICCR շնորհիվ անցյալ երեկո մեզ մոտ ելույթ ունեցած պարախմբի անդամների հետ:

Կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց պարի: Նրանց համար պարել' նշանակում է ապրել:

Այդպիսի մարդկանց մի խմբի, «Նանե» պարային անսամբլի պարուհիների հետ հանդիպումը հաստատում է, որ պարը պոեզիա է, խելահեղության հասնող ձգտում դեպի շարժումը: Պարը մարդուն բարի է դարձնում:

Նարինեի և նրա 9-21 տարեկան սքանչելի, ժպտերես ու կենսախինդ, աշակերտուհիների համար պարը յուրահատուկ է:

Նարինեն մասնագիտությամբ իրավաբան է, պարել սկսել է մանկուց ու չի էլ մտածել, որ մի օր կստեղծի իր սեփական դպրոցն ու կանվանի «Փոքրիկ Նանեներ»:

«Պարն ինձ համար այն տարիներին սիրելի զբաղմունք էր, բայց ես չէի պատկերացնում, որ ինչ-որ մի օր պրոֆեսիոնալ կդառնամ»:

Ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Իսկ պարը միացնում է իմ հոգին ու մարմինը: Այն մաքրում է մեզ: «Փոքրիկ Նանեներ» անվանումը խոսում է խորեոգրաֆիկ ստուդիայի յուրահատկության մասին: 3-15 տարեկան սաները սովորում են տարբեր պարեր: Ամեն տարի մենք ընտրում ենք նրանցից ամենաընդունակներին, աշխատասերներին, նրանց ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքով ու ընդգրկում ենք անսամբլի մեջ միասնական ելույթների ու արտասահմանյան մրցույթներին մասնակցելու համար»:

Նարինեն ավելացնում է. «Այդ երեխաներին պարել սովորեցնելը հեշտ գործ չէ: Մենք ծանր աշխատանք ենք տանում, որպեսզի դուք տեսնեք նրանց այնպիսին, ինչպիսին հիմա են: Իսկ ամենալավը մեր' միմյանց նկատմամբ ազնիվ լինելն է»:


Պարիր հոգու համար

Ուկրաինական, հունգարական, հնդկական - այս բոլորը Նարինեի համար հոգեհարազատ են: Նրա բեմադրություններն ամփոփում են իրենց մեջ պարարվեստի տարբեր ուղղություններ' ֆոլկլոր, ջազ մոդեռն, ստեպ, դասական: Հնդկական պարեր նա դեռ չի բեմացրել: Դեռ...

«Ես շատ եմ հավանում հնդկական պարերը, նրանց բազմազանությունը, կատարման թեթևությունը, պլաստիկան, նրբությունը: Միևնույն է, թե դու ինչ ես պարում, կարևորը թե պարի մեջ ինչքան հոգի ես դնում: Դու կարող ես տեխնիկապես շատ ուժեղ լինել, բայց եթե անհոգի ես պարում' դու կպարտվես: Հանդիսատեսը պետք է տեսնի, զգա արտիստի հոգին:» Նարինեն համոզված է, որ հնդկական ու հայկական պարերը իրար շատ նման են ձեռքերի շարժումներով, թեթևությամբ, նազանքով ու վեհությամբ:

«Տարբերությունը երաժշտության մեջ է, նաև նրանում, որ հնդկացիները պարային շարժումներով կարող են տարբեր պատմություններ պատմել, իսկ հայկական ժողովրդական պարերը մեծ մասամբ նկարագրում են մեր ազգի սովորույթներն ու ավանդույթները»:

Նրանք շատ զարմանալի պարուհիներ են: Աշխույժ, կրակոտ, մանկան նման անմիջական: Կարծես թե Նարինեի ղեկավարությամբ պատրաստ են ու ցանկանում են անպայման գրավել ողջ աշխարհը:

Պարը նրանցից մեկի համար հոբի է, մյուսի համար սիրելի զբաղմունք, երրորդի համար' կյանք: 16-ամյա Լուսինեն սկսել է պարել 7 տարեկանից: Նրան շատ են դուր գալիս հնդկական պարերը, ֆիլմերը, նրա սիրելի դերասաններն են Շա Ռուխ Խանը և Ջոն Աբրահամը:

9-ամյա Աննան ասում է, որ պարելը և օգտակար է և շատ դուրեկան, եթե պարապում ես պրոֆեսիոնալ և միևնույն ժամանակ ամբողջ հոգով:

Ժասմին Սինխ