«Փոքրիկ Նանեներ» պարային համույթը մասնակցեց «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին:

Անսամբլի 12 փոքրիկ պարուհիները հանդիսատեսին ներկայացրեցին 20 րոպեանոց պարային ծրագիր, որը ընդգրկել եր հայկական ժողովրդական, աշխարհի ժողովրդների և դասական պարեր:

« Նանե » - ի մասնակցությամբ փառատոնի Գալա համերգը տեղի ունենավ մայիսի 22 –ին ՎՎՑ – ում, տաղավար N 69, ժամը' 12.00 – ից – 16.00:

Համերգին ելույթ ունեցան երիտասարդ պարողներ և երաժիշտներ Ռուսաստանից, Մոլդովայից. Իսրաելից, Էստոնիայից, Մեքսիկայից, Բելոռուսից, Դաղստանից:

2004թ. – ից 12.000 տաղանդավոր երեխաներ մասնակցել են Վ. Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված

«Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային ամենամյա փառատոնին:

Պատանի տաղանդները ելույթ են ունենում Մոսկվայի լավագույն բեմերում:

Փառատոնը անց է կացվում «Հոյսի լույս» խորագրի ներքո, Ռուսաստանի նախագահ' Դ.Ա. Մեդվեդեվի կողմից հայտարարված « Ուսուցչի տարվա » շրջանակներում :

Փառատոնին աջակցում են Ռուսաստանի Նախագահի աշխատակազմը, արտաքին գործերի և մշակույթի նախարարությունները, Մոսկվայի կառավարությունը, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը և ՅՈՒՆԵՍԿՈՆ: