Ռուսաստան (Սոչի)

ԳՐԱՆ ՊՐԻ ԵՎ ՀԻՆԳ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵՐ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ապրիլի 7-ից 12-ը Սոչիում անցկացվեց երիտասարդ կատարողների «Ռուսաստանի տաղանդների միություն» մրցույթը'«Ռուսաստան. Հաղթանակ. Սեր» խորագրի ներքո:

www.souztalantov.ru

2010 թվականի ապրիլին մեր խումբը մասնակցեց Սոչիում անցկացվող «Ռուսաստանի տաղանդների միություն» մրցույթին: Նախքան այդ մրցույթը մենք մասնակցել էինք տասնյակ մեծ եւ կարեւոր պարային մրցույթների Եվրոպայում: Սակայն մենք ապշեցինք, երբ տեսանք, թե ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված մրցույթը' Ելենա Կատրիչևայի ղեկավարությամբ: Այդ ժամանակից ի վեր նա դարձել է մեզ համար ղեկավարի օրինակ: Նա չի անտեսում ոչ մի մանրուք, եւ նրա կազմակերպած մրցույթների ու փառատոների յուրաքանչյուր մասնակից զգում է իրեն ինչպես ամենակարևորը: Ժյուրիի ազնվության մակարդակը որոշվում է նրանով, որ «Ռուսաստանի տաղանդների միություն» մրցույթում, որին մասնակցում էին բազմաթիվ խմբեր Ռուսաստանից, Գրան Պրին շնորհվեց Հայկական խմբին, այսինքն' մեզ:

Այժմ Ելենա Կատրիչևան ու նրա թիմը հասել են նույնիսկ ավելի բարձր մակարդակի, և ռուսական հեռուստաալիքներից մեկը հետաքրքրված է նրանց գործունեությամբ: Ելենա Կատրիչևան ցանկանում է կազմակերպել համերգ նախորդ տարիների Գրան Պրի և առաջին տեղերի մրցանակակրերի մասնակցությամբ:

Մենք մաղթում ենք Ելենա Կատրիչևաին և իր թիմին հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում:

 

http://www.youtube.com/watch?v=QgGHKm9VQxk

"Նանե" պարային անսամբլ, Երեւան (Հայաստան), գեղարվեստական ղեկավար' Նարինե Ալբերտի Տոպոլյան,

Սոչիում անցկացվող "Ռուսաստանի տաղանդների միություն" 7-րդ միջազգային փառատոնի Ժողովրդական պար

անվանակարգում դարձել է առաջին մրցանակի դափնեկիր:

http://www.youtube.com/watch?v=e2oGhXKXkjM&feature=related

"Նանե" պարային անսամբլ, Երեւան (Հայաստան), գեղարվեստական ղեկավար' Նարինե Ալբերտի Տոպոլյան, Սոչիում անցկացվող "Ռուսաստանի տաղանդների միություն" 7-րդ միջազգային փառատոնի 10-13 տարեկանների տարիքային խմբի Ժողովրդական պար անվանակարգում դարձել է առաջին մրցանակի դափնեկիր:

http://www.youtube.com/watch?v=etazyNqze3Q&feature=relmfu

"Նանե" պարային անսամբլ, Երեւան (Հայաստան), գեղարվեստական ղեկավար' Նարինե Ալբերտի Տոպոլյան,

Սոչիում անցկացվող "Ռուսաստանի տաղանդների միություն" 7-րդ միջազգային փառատոնի 10-13 տարեկանների

տարիքային խմբի Էստրադային պար անվանակարգում դարձել է առաջին մրցանակի դափնեկիր:

http://www.youtube.com/watch?v=Ht3Td_cmO6w&feature=relmfu

"Նանե" պարային անսամբլ, Երեւան (Հայաստան), գեղարվեստական ղեկավար' Նարինե Ալբերտի Տոպոլյան,

Սոչիում անցկացվող "Ռուսաստանի տաղանդների միություն" 7-րդ միջազգային փառատոնի Ժողովրդական,

էստրադային և ժամանակակից պարերի խորեոգրաֆիա անվանակարգում համույթը արժանացել է Գրան Պրի

մրցանակին:

http://www.youtube.com/watch?v=zUqZJJ85-Ko&feature=relmfu

Գայանե Տերտերյան (մենապար), Երեւան (Հայաստան), գեղարվեստական ղեկավար' Նարինե Ալբերտի Տոպոլյան,

Սոչիում անցկացվող "Ռուսաստանի տաղանդների միություն" 7-րդ միջազգային փառատոնի 14 - 17 տարիքային

խմբի Ժամանակակից պար անվանակարգում դարձել է առաջին մրցանակի դափնեկիր:

http://www.youtube.com/watch?v=Fx6o6kJDvlg&feature=relmfu

"Բարեկամության ծառը" ավանդական թատերական արարողություն է "Ռուսաստանի տաղանդների

միություն" փառատոնում, որի ժամանակ բոլոր մասնակիցները ելույթ են ունենում կարգախոսներով,

հյուրերը եւ ժյուրիի անդամները շնորհավորում են մասնակիցներին, կատարվում են երգեր և պարեր,

մասնակիցները կապում են եռագույն ժապավեններ Բարեկամության ծառի վրա եւ, իհարկե,

կատարում են փառատոնի հիմնը:

http://www.youtube.com/watch?v=Z-zVizdhqpw&feature=related