Քուվեյթում Հայաստանի դեսպան. «Անհամբեր սպասում եմ Քուվեյթի ու Հայաստանի միջև հետագա փոխհամագործակցության զարգացմանը» (հոդվածագիր` Մահբուբ Ալ Աբդալլահ)

Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆադեյ Չարչողլյանն իր աջակցությունն է հայտնել "Նանե" հայկական ժողովրդական ֆոլկլորային համույթին' այս տարի մասնակցելու "Ալ Գրեյն" մշակութային 17-րդ փառատոնին: Դեսպանը նշեց, որ Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության Ազգային ժողովի կողմից կազմակերպվող ամենամյա մշակութային այս փառատոնին "Նանե" պարային համույթի մասնակցությունը Քուվեյթի Պետության ու Հայաստանի Հանրապետության միջև առկա երկկողմ հարաբերությունների կարևորության արտահայտությունն է, որը հաստատում է այն, որ հարաբերություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ' դեպի զարգացում և աճ բոլոր բնագավառներում:

Դեսպանը հավելեց. "Ես չափազանց երջանիկ եմ այս փառատոնին մասնակցելու համար, որը համահունչ է տարեսկզբից կազմակերպվող Քուվեյթի Պետության ազգային միջոցառումների հետ' կապված Քուվեյթի անկախության 50, ազատագրման 20 և երկրի էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադի իշխանության գալու 5 տարիների հետ:

Քուվեյթի ազգային տոների կապակցությամբ' անկեղծ շնորհավորանքներս եմ հղում պարոն Սաբահ Ալ Ահմադին, թագաժառանգ շեյխ Նաուֆ Ալ Ահմադին, Ազգային ժողովի նախագահ պարոն շեյխ Նասիր Ալ Մուհամմադին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին:

Ես ցանկանում եմ, որ այս տարին վկայի Քուվեյթի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ու աճի ավելացումը, ինչպես նաև այն, որ այս տարի երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները զարգանում են դեպի ավելի լայն ոլորտներ, քան երկու երկրների պաշտոնյաների միջև փոխադարձ այցերի ընթացքում էր: Հաստատում եմ իմ անհամբեր սպասումները, քանի որ "Ալ Գրեյն" մշակութային փառատոնին "Նանե" հայկական ժողովրդական համույթի մասնակցությունը վկայում է երկու բարեկամ երկրների միջև հետագա համագործակցության սկիզբի մասին, ինչը սերտացնում է երկու ժողովուրդների մերձեցումն ու փոխճանաչումը և համագործակցությունն ապագայում":

q2q1q4

q3