Ապրե՛ք «Նանեներ»

Արմեն Սաֆարյան

Բեմադրիչ

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ

Աստվածատուր շնորհները և աշխատասիրությունը հերթական անգամ հիացրեցին և ուրախացրեցին հազարավոր մարդկանց: Ձեր հաղթական, պայծառ ելույթներով մեկ անգամ ևս ճանաչել տվեցիք աշխարհին Հայաստանը, ներկայացնելով երիտասարդական շունչը:

Շնորհավորում եմ բոլորի՛դ:

Շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով և գործուն մասնակցությամբ նպաստեցին այս մեծ հաջողությանը:

Հանդիպում լրագրողների հետ

«Նանե» և «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլների գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց իր սաների հաջողությունների մասին:

Ամբողջական հոդվածները կարող եք կարդալ այս հասցեներով

http://www.aravot.am/2013/03/22/218120/

http://www.eritasard.am/index.php?id=14512&lang=1

http://www.armradio.am/hy/

Ընթերցել...
Գերազանց աշխատանքի արդյունքը

Նկատի ունենալով 2012-2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և Բեռլինում կայացած «TANZOLYMP» մրցույթի նախապատրաստական աշխատանքների և մասնակցության ընթացքում ցուցաբերած պատրաստակամությունը, պատասխանատվությունը, աշխատասիրությունը, կամքը և բարձրագույն արդյունքին հասնելու ձգտումը «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլի տնօրինությունը որոշեց ազատել ուսման վարձավճարներից պարուհիներ՝

  1. Ասյա Թադևոսյանին – 16 տարեկան
  2. Սիլվա Բավեյանին – 12 տարեկան
  3. Մարիա Գևորգյանին – 12 տարեկան
  4. Լիլիթ Ավետիսյանին – 9 տարեկան

մինչև ուսումնական տարվա վերջ:

"TANZOLYMP" Ոսկին կրկին Հայաստանում է

untitled-7

om7c0806 om7c1872

 

Ավարտվեց “Տանցօլիմպ” 10 - րդ ամենամյա միջազգային պարային մրցույթը, որը անցկացվում է Գերմանիայի մայրաքաղաքում: “Փոքրիկ Նանեներ” պարային համույթը արդեն երրորդ անգամ մասնակցեց այս հրաշալի պարային ստուգատեսին, որը ներկայացվում է ամբողջ աշխարհից տարբեր տարիքի պարողների կողմից:

Ընթերցել...
«Փոքրիկ Նանեները"` սիրով Սիրիայից եկած երեխաներին

123456"Փոքրիկ Նանեներ" պարային համույթի կազմից փոքր դերասանուհիների խումբը "Only Girls" խմբի անդամների և օպերային երգչուհի Հասմիկ Մուրադյանի հետ միասին ելույթ ունեցան "Լուսաբաց" մանկական ճամբարում:

Սիրիայից եկած շուրջ 300 երեխա հանգստանում են Հանքավանի "Հասմիկ" և "Լուսաբաց" ճամբարներում:

Ընթերցել...
«ՍկիզբՆախորդ123456789ՀաջորդՎերջ»