«ԱՐԱՅ»` լավագույնը երեխաներին

aray

Շնորհակալություն
 «Փոքրիկ Նանեներ» պարային ստուդիայի տնօրինությունը ցանկանում է հայտնել իր երախտագիտությունը «ԱՐԱՅ» ընկերության տնօրինությանը' ստուդիայի նոր դասասենյակների համար արտոնյալ պայմաններով բարձրորակ երաժշտական սարքավորումների ձեռքբերման աջակցության համար:

“Փոքրիկ Նանեները” մասնակցեցին “Լավագույնս փոխենք աշխարհը” խորագրով 11-րդ միջազգային մանկական փառատոնին

"Little Nanes" participated in 11th International Children's Festival “Let’s change the world for the better”"Little Nanes" participated in 11th International Children's Festival “Let’s change the world for the better”"Little Nanes" participated in 11th International Children's Festival “Let’s change the world for the better”

"Հույսի և բարության" համաուկրաինական բարեգործական հիմնադրամի հրավերով ՀՀ պատվիրակությունը 2012 թ.-ի հուլիսի 20-ից օգոստոսի 1-ը Ուկրաինայում մասնակցեց "Լավագույնս փոխենք աշխարհը" խորագրով 11-րդ միջազգային մանկական փառատոնին, որը անցկացվեց "Արտեկ" միջազգային կենտրոնում: Փառատոնին մասնակցում էին պատվիրակություններ 54 երկրներից:

ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ փառատոնին մասնակցեցին "Փոքրիկ Նանեներ" պարային համույթի, ինչպես նաև "Ջեզլ" ստուդիայի սաները:

Ընթերցել...
Հազարան բլբուլ

1"Փոքրիկ Նանեներ" պարային անսամբլը ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և "Մշակութային կրթության աջակցության" հիմնադրամի կողմից կազմակերպված "Հազարան բլբուլ" մանկապատանեկան բեմադրությունների 1-ին հանրապետական մրցույթ-փառատոնի գալա համերգին, որը տեղի ունեցավ հունիսի 7-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

«ՆՈՐ ՇՈՒՆՉ» 9 - րդ ազգային մրցույթի արդյունքները

Հունիսի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան մեր սիրելի թատրոնում տեղի ունեցավ «ՆՈՐ ՇՈՒՆՉ» 9 - րդ ազգային մրցույթի գալա համերգը, որի ընթացքում հայտարարվեց հաղթողների անունները: Մեր «ՓՈՔՐԻԿ ՆԱՆԵՆԵՐ» պարային անսամբլը տարբեր անվանակարգերում արժանացավ ՉՈՐՍ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵՐԻ և «ՆՈՐ ՇՈՒՆՉ» մրցույթի ԳԼԽԱՎՈՐ մրցանակին' «ԳՐԱՆ ՊՐԻԻՆ":

Շնորհավորում ենք բոլոր մասնակից երեխաներին, նրանց ուսուցիչներին ու ղեկավարներին եւ մաղթում նրանց նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Հատուկ շնորհակալություն «Երևան» պարային ստուդիայի ղեկավար և «Նոր Շունչ» մրցույթի հիմնադիր Արթուր Զաքարյանին' մեր երեխաներին պարգևած տոնի համար:

Ավարտվեց “Նոր շունչ” հանրապետական մրցույթի երկրորդ փուլը

Ինտենսիվ աշխատանքով լի շաբաթներ անցան, որը ներառում էր մարմնի յուրաքանչյուր շարժման, գլխի պտույտի և հայացքի հղկումը: Հստակեցվում էր պարերի կատարման ձևը, բնույթը, հիշվում և հազար անգամ կրկնվում էին կուլտուրայի կանոնները բեմի վրա և ետնաբեմում փորձերի և համերգի ժամանակ:

Ընթերցել...
«ՍկիզբՆախորդ123456789ՀաջորդՎերջ»