Քանթրի դանս

Ավարտվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ “Քանթրի” ոճի պարերի ուսուցման ծրագիրը: Ծրագիրը տեւեց ավելի քան մեկ տարի, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին սովորել «Քանթրի դանս» կարողացան իրականացնել իրենց ցանկությունը` շնորհիվ «Նանե» պարային ստուդիայում անցկացված դասընթացների:

Մեր ստուդիայի պարողները բազմիցս մասնակցեցին դեսպանատանը կազմակերպված ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, իսկ 2014 թ.- ի մայիսի 1 - ից 4 – ը Մեղրի, Կապան, Եղեգնաձոր քաղաքներում «Իմեջին Բենդ» խմբի հետ համատեղ ներկայացրեցին համերգային ծրագիր` ամբողջովին բաղկացած «Քանթրի» ոճի երաժշտությունից եւ պարերից:

Ծրագրի շրջանակներում այս քաղաքների պարային ստուդիաներում եւ մշակույթի տներում անցկացվեց նաեւ «Քանթրի» ոճի պարերի ուսուցման «մաստեր-կլասներ»: Հունիսի 20 – ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տիրում էր տոնական տրամադրություն . «Նանե» պարային ստուդիայի մասնակցությամբ տեղի ունեցավ հաշվետու ելույթ:

ԱՄՆ դեսպանը հանդես եկավ ողջույնի խոսքով, իսկ ավելի ուշ դարձավ տոնակատարության անմիջական մասնակիցը:

Դիտե’ք Մեղրի, Կապան, Եղեգնաձոր քաղաքների, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բոլոր միջոցառումների լուսանկարները:

Ավարտվեցին «Նոր շունչ» XI հանրապետական մրցույթ – փառատոնի երկու փուլերը


«Փոքրիկ Նանեներ» պարային ստուդիան մասնակցեց 8 անվանակարգում: 1–ին փուլում հնարավոր 280 միավորից վաստակեց 280–ը: 2–րդ փուլի գաղտնի քվեարկության արդյունքները հայտնի կդառնան

հունիսի 8–ին ժ. 17.00 –ին, Գ.Սունդուկյանի անվան թատրոնում կայանալիք Գալա– համերգի ժամանակ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Հայ - բրիտանական գործարարների պալատը անցկացրեցին 16 - րդ ամենամյա «Բըրնսի ընթրիքը» Երեւանում:

img000001Մեզ համար մեծ պատիվ էր և’ մասնակցությունը այդպիսի կարեւոր իրադարձությանը, և’ այն փաստը, որ աշխարհահռչակ ընկերությունների թվում մեր կազմակերպությունը ներկայացվեց պատվավոր հովանավորների ցուցակում եւ արժանացավ Բրիտանական դեսպանատան եւ Հայ - բրիտանական գործարարների պալատի բարձր գնահատանքին:

Ընթերցել...
«Նանե» - ի հյուրերն էին «Աբխազիայի մայրերը` հանուն խաղաղության եւ սոցիալական արդարության» շարժման ներկայացուցիչները

«Նանե» - ի հյուրերն էին «Աբխազիայի մայրերը` հանուն խաղաղության եւ սոցիալական արդարության» շարժման ներկայացուցիչները, որը համախմբում է մայրերին, ովքեր կորցրել են իրենց որդիներին 1992-1993 թթ. Աբխազիայի Հայրենական պատերազմի ժամանակ:

 

001       

002

 

Բազմաթիվ անգամներ վիշտ վերապրելուց հետո, նրանք շարունակում են ապրել, աշխատել, իրենց սեփական օրինակով փորձում են օգնել եւ աջակցել այլ մայրերի, ում երեխաները սպանվել կամ անհայտ կորել են պատերազմի ժամանակ: Նրանք քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ են հանդիսանում:

Ընթերցել...
Երևանում անցկացվեց մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնը

Նոյեմբերի 5 - ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնի հանդիսավոր փակումը' կազմակերպված Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման ֆոնդի հայկական հիմնադրամի կողմից' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ընթերցել...
«ՍկիզբՆախորդ123456789ՀաջորդՎերջ»