Գեղարվեստական ղեկավար՝  Մովսես Խորենացու անվան  մեդալակիր, Հայաստանի Մշակույթի Նախարարության  Ոսկե մեդալակիր,
      միջագային և հանրապետական   մրցույթների դափնեկիր Նարինե Տոպոլյան:
      Փորձավար՝ Հայաստանի Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալակիր, միջագային և հանրապետական մրցույթների դափնեկիր Ասյա Անտոնյան:
      Տնօրեն՝ Հայաստանի Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալակիր Անահիտ Բաբայան:
       “Նանե ” պարային համույթը ստեղծվել է 1995թ., սկզբում որպես եռյակ, որի պարացանկում ընդգրկված էին հիմնականում աշխարհի ժողովուրդների պարերը: Այսօր արդեն, երկար, համառ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ինքնուրույն ոճ ու որակ ունեցող անսամբլ:
      Անսամբլի պարացանկը բազմազան է` hայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր:
     2020 թ.-ին լրացավ “Նանե” անսամբլին կից մանկական պարային ստուդիայի ստեղծման քսանամյակը: Ստուդիայում սովորում է սաների արդեն չորրորդ սերունդը:  “Նանե ”-ն և “ Փոքրիկ Նանեներ ”-ը հանդես են գալիս Հայաստանի պրոֆեսիոնալ բեմերում և նրանց համերգային գրաֆիկը այսօր բավականին ծանրաբեռնված է, իսկ ետևում հարյուրավոր համերգներ են` կառավարական, բարեգործական, համերգներ զորամասերում, նկարահանումներ, ռադիո – հեռուստաեթերներ, անդրադարձ մամուլում, մասնակցություն փառատոների: Սա է “Նանե”-ի այսօրվա կյանքը:
     “Նանե ” պարային անսամբլը հանդես է եկել ԱՄՆ-ում` Նյու–Յորքում, Դետրոյթում , Լոս — Անջելեսում, Ռուսաստանի Դաշնությունում, Հոնգկոնգում, Լիբանանում, Հնդկաստանում, Թուրքիայում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Սիրիայում:
      “Նանե” պարային անսամբլի գլխավոր խորեոգրաֆը Նարինե Տոպոլյանն է, ով բեմադրել է հարյուրից ավել պարեր: Բեմադրել է “Շուշանիկ”, “Էրվում եմ, էրվում”, “Երբ սիրտն է խոսում”, “Ընկերության կախարդական ուժը” պարային ներկայացումները:
      «Նանե» պարային անսամբլը հանդիսանում է «2004 և 2005 թ․ լավագույն պարային կոլեկտիվ» ոուսաստանյան «Պարային կլոնդայկ» նախագծի շրջանակներում։Նարինե Տոպոլյանի «Կաքավիկ» բեմադրությունը (երաժշտությունը’ Կոմիտասի) ճանաչվել է լավագույններից լավագույնը վերջին 5 տարիների ընթացքում նույն նախագծի շրջանակներում։
     «Նանե» պարային անսամբլը հանդիսանում է ռուսաստանյան «Երկինքըպարումէ» հեռակատեսամրցույթի «ԳրանՊրի»-ի ևչորսառաջինտեղի մրցանակակիր, ամերիկյան«ՆԿ ԱՐՏՍ» ընկերությանմրցույթի հաղթող, Սանտ-Պետերբուրգյան «Դանս Օուպն» առաջին միջազգային մրցույթի «Գրան-Պրի»-ի մրցանակակիր, Հենրի Մանգասարյանի «Երգի և Պարի» և Վանուշ Խանամիրյանի «Ազգային պարի» մրցույթների հաղթող։
      “Նանե”-ի կյանքում մեծ նշանակություն ունեն սոցիալական ծրագրերը, որոնցից ամենահիշարժանը “Դու մենակ չես” բարեգործական ակցիան էր, որի շրջանակներում 2009-2010 թթ. կայացան “ Նանե”-ի 8 մենահամերգները, որոնց շնորհիվ առաջացած հասույթով կահավորվոցին Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի հիվանդասենյակները և խաղասենյակը: