«Նանե» պարային ստուդիան 2022-2023թթ. ուսումնական տարին ավարտեց տոնական համերգով, որը տեղի ունեցավ հուլիսի 16-ին, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Ելույթի կապակցությամբ շնորհավորում ենք ստուդիայի սաներին, նրանց ծնողներին և, իհարկե, ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով իրենց սաներին տարան դեպի իրենց նվիրական նպատակը՝ մեծ բեմը։
Շնորհակալ ենք մեր հավատարիմ հանդիսատեսին աջակցության, ծափահարությունների և մեր աղջիկներին ուղղված բարի խոսքերի համար։
Մենք գնահատում ենք մեր այն սաներին, ովքեր այլևս չեն պարում ստուդիայում, սակայն յուրաքանչյուր համերգի ժանամակ կանգնում են մեր կողքին և օգնում երեխաներին ետնաբեմում, ինչպես նաև մեր այն սաներին, ովքեր իրենց ելույթից հետո մնում և օգնում են կրտսեր խմբերի երեխաներին զգեստափոխվել և պատրաստվել ելույթին։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր սաներն առաջին հերթին առանձնանում են պատասխանատվությամբ, օգնության հասնելու պատրաստակամությամբ։
Կհանդիպենք նոր ուսումնական տարում: