Դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ «VIVAT CUP» պարային ամենամյա մրցույթը, որին մասնակցում էր նաև «Նանե» պարի ստուդիան։ Ժյուրիին ներկայացրել ենք վեց բեմադրություններ տարբեր տարիքային և ժանրային անվանակարգերում։ Մեր ներկայացրած բոլոր համարներն արժանացել են պատվավոր առաջին տեղերի։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում մրցույթի կազմակերպչին, «Vivat» պարային ակումբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մխիթարյանին հիանալի կազմակերպված մրցույթի համար, ինչպես նաև հարգարժան ժյուրիի բոլոր անդամներին՝ մեր ելույթների վերաբերյալ մասնագիտական կարծիքի և գնահատականի համար։