ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո նշվող Պարի միջազգային օրվա առթիվ Հայաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից պատվոգրերով են պարգևվատրվել ՛՛Նանե՛՛ պարային ստուդիայի պարուսույցներ Մերրի Հակոբյանը և Ելեն Ազարյանը ՝ երկարամյա աշխատանքի ու կատարողական արվեստը սերունդներին փոխանցելու համար։
«Նանե» պարային ստուդիայի պարուսույց Սաթենիկ Մնացականյանը պարգևատրվել է ԿԳՍՄ Նախարարության Ոսկե Մեդալով՝ հայկական պարի միջոցով սերունդներին հայեցի դաստիարակելու համար։
«Նանե» պարային ստուդիայի ղեկավարությունը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանին, փոխնախարար Արայիկ Խզմալյանին և ողջ աշխատակազմին ՝«Նանե»-ի երկարամյա աշխատանքը գնահատելու և պետական պարգևին արժանացնելու համար։