2024 թվականի հունիսի 12-ին Երևանում «Դվին» պատմամշակութային բազմաֆունկցիոնալ համալիրում տեղի ունեցավ տոնական հանդիսավոր ընդունելություն Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Դրան մասնակցում էին Հայաստանի պետական մարմինների, հասարակական-քաղաքական, գործարար, ակադեմիական, ստեղծագործական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենակիցներ, ինչպես նաև հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ.Կոպիրկինը և ՀՀ փոխվարչապետ Մ.Գ. Գրիգորյանը։
Հյուրերի համար համերգային ծրագիրը ներկայացրեց «Նանե» պարախումբը, որը կատարեց «Սիբիրյան» և «Կովկասյան» պարեր, ինչպես նաև երգչուհի Ժակլին Սարգսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Արթուր Ազաջանովը։



