2025 թվականի մայիսի 30-ին «Նանե» պարային ստուդիան մասնակցեց «Երջանիկ մանկության օր» ինտերակտիվ տոնին, որը կազմակերպել էր «Մոսկվայի տունը» ՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության շրջանակներում։
Մասնակից Երեխաները կարող էին ազատորեն ժամանակ անցկացնել բաց ստեղծագործական արհեստանոցներում՝ մասնակցելով ճարտարապետության, նկարչության, երաժշտության, պարի և խոհարարության հետ կապված հետաքրքիր միջոցառումների։
Երեխաների համար ստեպի վարպետության դաս անցկացրեց «Նանե» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը, իսկ Նարե Քերոբյանը՝ «Նանե» պարայի սան, ով, բացի հայկական ժողովրդական և աշխարհի ժողովուրդների պարերից, սիրում է նաև հիփ-հոփը, տոնի մասնակիցների համար պատրաստեց և անցկացրեց Հիփ-Հոփի վերաբերյալ հետաքրքիր վարպետության դաս։ «Նանե»-ի մեկ այլ սան՝ Նանե Ավետիսյանը, ուրախացրեց երեխաներին, երգելով Տատյանա Կուրտուկովայի հայտնի երգերը։













