2021 թ.՝ Նանե պարային ստուդիան մասնակցեց Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի հյուրընկալ դահլիճում կայացած տոնական համերգին՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների և Արցախից տարհանված ընտանիքների համար։
Համերգի գաղափարն ու իրականացումը պատկանում են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մայա Սերգեևնա Բաղդասարյանին:
Ելույթ ունեցան ՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի մենակատար Արթուր Աղաջանովը, միջազգային մրցույթների դափնեկիր, Սպենդիարյանի անվան ազգային օպերայի մենակատար Պողոս Բիազբեկյանը, դաշնակահար Լեւոն Հարությունյան, միջազգային մրցույթների դափնեկիր, Պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Կարեն Գրիգորյանը, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի աշակերտները, Արմեն Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի սաները, քանոնահարների անսամբլի մասնակիցները՝ Մերի Մուսինյանը, Լիլիթ Պետրոսյանը և Քրիստինե Ենգոյանը, «Նանե» պարային ստուդիայի կրտսեր սաները: Համերգը վարեցին Սիլվա Բավեյանը և Արեգ Ավետիսյանը:
Մայա Սերգեևնան իր երախտագիտությունն է հայտնում այն մարդկանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ այս տոնական համերգի իրականացումը. Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վիկտորյա Եսայանին, ինչպես նաև դպրոցականների ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Կոնստանտին Մարգարյանին։