«Լավագույն մանկավարժական աշխատանք», մեդալներ, մրցույթ-փառատոնի դափնեկրի դիպլոմներ եւ հատուկ մրցանակ ժյուրիի կողմից Վախթանգ Չաբուկիանիի անվան 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի ամենափոքր մասնակցին:
2019 թվականի մարտի 30-ից 31-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց վրաց լեգենդար պարող Վախթանգ Չաբուկիանիի անվան 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:
Երկրորդ տարին անընդմեջ «Նանե» պարային ստուդիան մասնակցում է այս հեղինակավոր միջոցառմանը, որը դարձել Անդրկովկասի գլխավոր բալետային մրցույթը:
Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ էին ներկայացրել 465 մասնակից Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Վիետնամից եւ Չինաստանից: Մրցույթ-փառատոնի կարգերին համաձայն, մրցութային ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն պարարվեստի ուսումնարանների աշակերտները եւ բալետի պարողները, իսկ մնացած մասնակիցները եւ խմբերը կարող են մասնակցել փառատոնային ծրագրին:
Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էին`
• Նատալիա Դիգմելաշվիլին ` մրցույթ – փառատոնի տնօրեն, Վրաստանի մանկավարժ-խորոեգրաֆների ասոցիացիայի նախագահ, դոկտոր, Վրաստանի թատրոնի եւ կինոյի պետական համալսարանի դոցենտ, Կովկասի ժողովուրդների գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Պատվո շքանշանակիր:
• Ելենա Պերլինան` Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի դասական պարի բաժնի վարիչ, դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:
• Մարինա Ալեքսիձեն ` Գեորգի Ալեքսիձեի անվան «Թբիլիսյան ժամանակակից բալետ» խմբի տնօրեն, Զախարյա Պալիաշվիլիի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մանկավարժ-փորձավար:
• Արշակ Ղալումյանը` բալետմեյստեր, Բեռլինի «Շտատսոպեր»-ի Առաջին մենակատար:
• Ուչա Դվալիշվիլին` Էմիրիտուս, Վրաստանի Շ. Ռուստավելիի անվանթատրոնի եւ կինոյի պետական համալսարանի պարարվեստի բաժնի վարիչ, պրոֆեսոր, դոկտոր, Պատվո շքանշանակիր:
• Նիալա Գոդիաշվիլին` Զախարյա Պալիաշվիլիի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի առաջատար ռեժիսոր, բալետի պարուհի:
«Նանե» պարային ստուդիան, իր 46 պարողներով, պրոֆեսիոնալ ժյուրիին և հանդիսատեսին ներկայացրեց 16 պարային կատարում տարբեր ժանրերում և տարիքային խմբերում: Ստուդիայի 34 աշակերտի համար շրջագայությունն ու այդպիսի մասշտաբի եւ մակարդակի միջազգային մրցույթի մասնակցելն առաջինն էր իրենց կյանքում:
Հարգարժան ժյուրիի որոշմամբ, «ՆԱՆԵ» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանին շնորհվեց «Լավագույն մանկավարժական աշխատանք» դիպլոմը: Բոլոր երեխաները ստացան մրցույթ-փառատոնի մեդալներ եւ դափնեկրի դիպլոմներ, իսկ 5-ամյա Նանե Ավետիսյանը արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին, որպես մրցույթի ամենափոքր մասնակից:






























































































