nane

2022 թ. – «Փարիզի աստղերը» 23-րդ միջազգային մրցույթ

     Հոկտեմբերի 26-ին, ակումբ «Franco arménien d’Antony”-ում մեր պարի ստուդիան բաց փորձ  անցկացրեց «Փարիզի աստղերը» միջազգային մրցույթում հանդես գալուց առաջ։ Փորձին ներկա էին ինչպես ակումբի անդամները, այնպես էլ հրավիրված հյուրերը:

      Մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում ակումբի փոխնախագահ Ժակ Պետրոսյանին՝ հրաշալի դահլիճ տրամադրելու համար, Զաբել Մարկոսյանին՝ մեր բաց փորձը կազմակերպելու, Միրիամ, Արման և Անտոն Հակոբյաններին՝ ցուցաբերած համակողմանի աջակցության համար, օգնականներ Էմմա Մելոջյանին, Մերոն Փաբուջյանին, Մադլեն և Լեյլա Հովհաննիսյաններին, ամուսիններ Պերճ և Զաբել Հակոբյաններին և բոլոր սիրելի հյուրերին։

       Մենք շնորհակալ ենք մեկից ավելի սերունդ հայ դաստիարակելու , պատմական հայրենիքի, մայրենի լեզվի, մշակույթի և արվեստի հանդեպ սեր սերմանելու համար։ Շնորհակալ եմ Ձեր հոգու ջերմության, հյուրընկալության, ծափերի, բարի խոսքերի ու մաղթանքների համար։             Շնորհակալություն մեր երեխաների համար համեղ ուտեստներ պատրաստելու համար:     Մեր հանդիպումը հավերժ կմնա մեր հիշողության մեջ։