«Նանե» պարային ստուդիան մասնակցել է «Dance Super Star 2022» միջազգային մրցույթին։ Մրցույթին ներկայացրել էինք 14 ստեղծագործություն։ Ներկայացված 11 պարերը արժանացել են 1-ին տեղերի, “Սիբիրսկայա պլյասովայա» և «Ադանա» պարերը՝ «Գրան Պրի»-ի, իսկ «Սուպեր Գրան-Պրի» մրցանակին արժանացավ «Արագոնյան խոտա» պարը։

«ՆԱՆԵ» պարային ստուդիայի սաները անմոռանալի երեկո անցկացրեցին պարուսույց և ֆլամենկոյի պարուհի Յուլիա Կրուգլյակի հետ /Իսպանիա/:
Յուլիա Կրուգլյակը Իսպանիայում ֆլամենկոյի առաջին պրոֆեսիոնալ կատարողն է սլավոնական ծագումով, ով ավելի քան 30 տարի պարում է պրոֆեսիոնալ բեմում և դասավանդում, հանդիսանում է WAPA-ի պաշտոնական ներկայացուցիչը Իսպանիայում։
Յուլիայի վարպետության դասերի աշխարհագրությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 30 երկիր։ Նրա մոտ գնում են սովորելու, որակավորումը բարձրացնելու, հմտությունները կատարելագործելու, բացահայտելու գեղեցիկ, անկրկնելի և եզակի ֆլամենկո պարի գաղտնիքները:
Դեպի արևոտ Հայաստան կատարած իր ճանապարհորդությունը Յուլիան ասոցացրեց համեղ տորթի հետ, մեր աղջիկներին անվանելով տորթը զարդարող բալի հատիկներ։

















