«Օգոստոսի 18-27ը Հունաստանի 2 քաղաքներում՝ Հալկիդիկիում և Սալոնիկում կայացավ Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի հերթական միջազգային ֆորումը։ Ֆորումի ընթացքում քննարկել ենք աշխարհում արդի հիմնախնդիրները ու փորձել գտնել դրանց լուծումներ։ Ծրագրին մասնակցում էին մոտ 100 երիտասարդներ Հունաստանից, Ալբանիայից, Սերբիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բուլգարիայից, Անգլիայից, Իռլանդիայից, Չեխիայից, Սլովենիայից, Ռումինիայից և աշխարհի բազմաթիվ այլ երկրներից։ Հայաստանի մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելը շատ պարտավորեցնող և կարևոր էր։ Եվ հենց ֆորումի անբաժան մասն էր «Եվրոհամերգը», որի ընթացքում մասնակիցները հանդես էին գալիս իրենց երկրի մշակույթը ներկայացնող գեղարվեստական համարներով, կամ որևէ այլ տաղանդով։ Առիթը բաց չթողնելով՝ որոշեցի ներկայացնել Հայաստանը հայկական պարով, և պարեցի «Ադանան»՝ պարի խորհուրդն ու նշանակությունը հանդիսատեսին ներկայացնելով։ Բոլորը չափազանց տպավորված էին պարից և նրանց առանձնահատուկ գրավել էր պարի խորհուրդը։ Այդ իսկ պատճառով, շնորհակալության և երախտապարտության խոսքերս եմ ուղղում իմ շատ սիրելի «Փոքրիկ Նանե» պարային ստուդիային և պարուսույցներիս։»
Նորություն 2
