nane

«Ջիֆֆոնի» միջազգային կինոփառատոն

Վերջերս «Նանե» պարային ստուդիայի սաներից երկուսը՝ Էլեն Սերոբյանը և Միշել Բիլյանը, հնարավորություն ստացան մասնակցելու Իտալիայի Ջիֆֆոնի քաղաքում անցկացվող ամենամյա կինոփառատոնին, որի շրջանակում նրանք հանդես եկան մանկապատանեկան ժյուրիի կազմում։

Աղջիկների համար սա եզակի և պարտավորեցնող հնարավորություն էր, քանզի որպես Հայաստանի պատվիրակներ նրանք նախ պետք է միջազգային հանրության առջև պատշաճ կերպով ներկայացնեին Հայաստանն ու հայկական մշակույթը, ինչպես նաև իրենց ձայնով նպաստեին փառատոնի հաղթող ֆիլմերի ընտրությանը։

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ստացան աղջիկների կատարմամբ վայելել ինչպես իտալական ժողովրդական, այնպես էլ հայկական պարեր։ Նոր ընկերներով, հույզերով ու անմոռանալի տպավորություններով հագեցած օրերը դեռ երկար են մնալու աղջիկների հիշողության մեջ։

Տեսահոլովակի հեղինակն է՝ Էլեն Սերոբյանը։