«Նանե» պարային ստուդիան մասնակցեց «Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2023» 19-րդ ազգային մրցույթի հաղթողների և մասնակիցների մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։
Շնորհակալություն ենք հայտնում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին և բոլոր աշխատակիցներին իրենց վստահության և նման հրաշալի միջոցառմանը ելույթ ունենալու հնարավորության համար, ջերմ ընդունելության և քաղցր նվերների համար, որոնք ստացան մեր սաները միջոցառման վերջում։
Սիրելի՛ ընկերներ, մաղթում ենք Ձեզ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման։ Հուսով ենք հետագայում կրկին կհամագործակցենք։