2024 թվականի նոյեմբերի 24-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում պատանի պարոուհիները մրցում էին «Նոր շունչ» մրցույթում առաջինը լինելու իրենց իրավունքի համար։ Մրցույթի կանոնները տարբերվում էին սովորականից՝ կարող էին մասնակցել միայն մենակատարներ, դուետներ և եռյակներ։ «Նանե» պարային ստուդիան ներկայացնում էին վեց պարուհիներ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցութային ծրագրի «Նանե»-ի ցուցաբերած արդյունքները.
«Վաղարշապատ» «Հայկական ժողովրդական պար» անվանակարգում՝ 1-ին տեղ:
«Զանգեզուր»՝ բեմադրություն՝ Վանուշ Խանամիրյանի,
Նանե Ավետիսյանի կատարմամբ՝ 1-ին տեղ:
«Կայծ» «Ազատ ոճ» անվանակարգում՝ 1-ին տեղ
Ասատրյան Սոֆի, Բաղիյան Ամելի, Բիլիան Միշել:
«Տարանտելլա» պարով մրցույթի դափնեկիրներ են դարձել Հովհաննիսյան Նարեն, Գալստյան Մարին, Բաղիյան Ամելին և Բիլյան Միշելը:
Շնորհավորում ենք ինչպես մեր պատանի պարուհիներին, այպես էլ այլ խմբերը ներկայացնող պարուհիներին և նրանց ուսուցիչներին և բոլորին մաղթում հետագա հաջողություններ և բեղմնավոր աշխատանք։