2021 թվականի ապրիլի 4-ին, Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում տեղի ունեցավ Էդգար Հովհաննիսյանի «Ամբերդ» պարային դպրոցի և «Նանե» պարային ստուդիայի համատեղ համերգը: Համերգը կրում էր «Հավատի ուժով դեպի ապագա» խորագիրը։ Համերգն իրականացնելու առաջարկն արեց «Ամբերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, ով բեմադրեց համերգի բացման ու փակման համատեղ համարները: «Նանե» պարային ստուդիայի ղեկավարությունը և ուսանողները ուրախ են նոր և հետաքրքիր համագործակցության համար: Մաղթում ենք «Ամբերդ» պարային դպրոցի կազմին բազմաթիվ ելույթներ մեծ բեմերում, նոր բեմադրություններ և նորանոր հաղթանակներ: