Վառ գույներ, զվարթ ծիծաղ և թարմ նրբաբլիթների բույր․ այսօր Երևանի կենտրոնում՝ Ռուսական արվեստի թանգարանի մոտ գարնան իրական տոն էր։ Տոնում էին ռուսական Մասլենիցան և հայկական Բարեկենդանը։
Հյուրերին դիմավորում էին Ռուսական տան տնօրենի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի ներկայացուցիչ տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, ով պատմեց Բարեկենդանի՝ ուրախության և ներման տոնի ավանդույթների մասին, որը Հայաստանում խորհրդանշում է Մեծ պայքի մեկնարկը։
«Օրացույցն այնպես է դասավորվել, որ այս տարի և ռուսական, և հայկական եկեղեցին Բարեկենդանը, ինչպես նաև Զատիկը նույն ժամանակ են դիմավորում։ Այդ իսկ պատճառով այսօր այստեղ բոլորը հավաքվել են Մասլենիցան, կամ հայկական Բարեկենդանը տոնելու։ Դա ամենահիանալի և զվարթ տոնն է։ Այսօր պետք է ուրախանալ և զվարճանալ»,- հավելեց հայր Շմավոնը։
Հյուրերին ոչ միայն ավանդական մուրաբայով և թթվասերով նրբաբլիթներն էին սպասում, այլ նաև հայկական հյուրասիրություններ՝ գաթա, անուշաբույր փոխինձ ու այլ քաղցրավենիքներ։ Եկել էին և դիվանագետները, և դպրոցների ուսուցիչներն ու մեր «Բարև, Ռուսաստան» ծրագրի մասնակիցները։ Եկել էին ընտանիքներով, ընկերներով։
Տոնը զարդարել էին բանահյուսական համույթների ելույթները, գդալներով նվագի վարպետաց դասերն ու ուրախ խաղերը։
Մասլենիցան հաջողվեց։ Տոնը կազմակերպվել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, Հայաստանում Ռուսաստանի Դեսպանատան և Ռուսական արվեստի թանգարանի համատեղ ջանքերով։
Մինչ նոր գարուն, Ձմեռ։






