«Նանե» պարային ստուդիան մասնակցեց Երևանի Ռուսական տան և Ռուսական արվեստի թանգարանի կողմից՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կազմակերպված ամենազվարճալի տոներից մեկին՝ Մասլենիցային։
Երեւանի կենտրոնում՝ Կասկադում, հավաքվել էին ռուս հայրենակիցները, Ռուսական տան ընկերները՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ։
Միջոցառմանը առաջին անգամ աջակցել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, քանի որ ռուսական Մասլենիցան շատ նման է հայկական Բարեկենդանին։ Ի դեպ, երկու տոներն էլ մինչ օրս պահպանվել են հեթանոսական ժամանակներից, սակայն հաստատված են եկեղեցու կողմից։ Տոները ջերմ, ընտանեկան տոներ են, որոնք նախատեսված են բոլոր հարազատներին ու ընկերներին միասին հավաքելու, ձմռան հրաժեշտն ու գարնան մուտքը նշելու և առատ բերք սպասելու համար: