nane

2022 թ. Գրքահավաք՝ Արցախի Ճանկաթաղ գյուղի դպրոցականների համակողմանի զարգացման նպատակով։

Թույլ տվեք նաև անվանապես նշել հատկապես արժեքավոր աջակցություն դրսևորած բարեկամներին ու կազմակերպություններին․

– <<Հարյուր գիրք համայնքներին>> նախաձեռնություն,

– Վ. Պետրոսյանի անվան համար 51 դպրոցի աշակերտներ,

– «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր» հյուրանոց,

– «Արմենիա Մարիոթ» հյուրանոց,

– ՄՈԳՈ ընկերության թիմին,

– Վաչե Ռուբենյան, Արմեն Գակավյան,

– Դիջիթեյն ընկերության թիմի գործընկերներին, ովքեր մինչև այս ամսվա վերջ 5 նոթբուք են նվիրաբերելու Ճանկաթաղ գյուղին:

Բոլորիս գործնական մասնակցությունն ու միացյալ ջանքերն են հնարավոր դարձնելու Արցախի ավելի լավ ապագան՝ կրթության և գիտության միջոցով։

Խնդրում ենք միանալ և նախաձեռնել ձեզ ծանոթ սրտացավ ու ապագայամետ մարդկանց շրջանում․ միասին կարող ենք ապագայի հնարավորություն տալ Արցախի երիտասարդներին։

Հարգանքով, Սամվել Մովսիսյան.