nane

«Ռուսական տան» և «Նանե» պարային ստուդիայի արդյունավետ համագործակցությունը շարունակվում է։

Երեկ՝ ապրիլի 2-ին, «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսական տան» կողմից կազմակերպված տոնական միջոցառում, որին մասնակցում էին դերասան Արամ Գյուրջյանն ու «Նանե» պարային ստուդիան։

Շնորհակալություն ենք հայտնում «Ռուսական տան» ղեկավարությանը՝ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար, իսկ «Հաղթանակ» կենտրոնի տնօրենին, աշխատակիցներին և բնակիչներին՝ ջերմ ընդունելության, համերգի մասնակիցներին ուղղված ամենաբարի խոսքերի և ներկայացումն ուղեկցող բուռն ծափահարությունների համար։